Թուրքիայում կիկլոպի աչքերով մուտանտ այծ է ծնվել
copy image url

Թուրքիայում կիկլոպի աչքերով մուտանտ այծ է ծնվել

Ավելին 3 տարի առաջ - 22:32 09-02-2022

Թուրքական ֆերմայում մուտանտ այծ է ծնվել՝ մեկ ակնախորշով, որի մեջ գտնվում են երկու աչքերը։ Այս մասին գրում է The Daily Star-ը։

Նրա տերը 25 տարի է, ինչ կենդանիներ է բուծում, բայց նման բան նա առաջին անգամ էր տեսնում։

Այծն ունի երկու աչք, բայց դրանք տեղադրված են ճակատի կենտրոնում՝ մեկ ակնախորշում՝ կիկլոպի նման:

«Երբ առաջին անգամ փոքրիկին գոմում տեսա, սարսափեցի... Նա ձայն չէր հանում, բայց հենց լուսանկարեցի, զգացի, որ ինձ է նայում։ 25 տարի է, ինչ անում եմ այս գործը և առաջին անգամ է, որ նման բանի եմ հանդիպում, նման բան չեմ տեսել ու չեմ լսել... Ցանկանում եմ, որ իշխանությունները նրան տանեն ու փրկեն նրա կյանքը»,- ասել է Քարթալը։

Հաթայի համալսարանի անասնաբուժական բժշկության ֆակուլտետում այս երևույթն անվանել են ցեբոցեֆալիա։ Այսինքն՝ անոմալիա, որի դեպքում արտաքին քթի թերզարգացումը, ընդհուպ դրա բացակայությունը, զուգորդվում է աչքերի միջև ընկած փոքր հեռավորության հետ։