Ներքին 4 տարի առաջ - 23:22 08-02-2022

Արիանա Հովսեփյանը դատարանում հաղթեց Հայկ Սարգսյանին. Newspress.am

Դատարանը մերժել է Հայկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի։ Այս մասին Newspress.am-ի հետ զրույցում ասաց Արիանա Հովսեփյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։ Նա տեղեկացրեց, որ 02.02.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Զարեհի Սարգսյանի ընդդեմ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի «Նյուզ պրես» կայքի Արիանա (Արմենուհի) Լյովիկի Հովսեփյանի զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին։


Դատարանը կայացրել է վճիռ, որով գտել է, որ Հայկ Զարեհի Սարգսյանի հայցն անհիմն է և ենթակա մերժման։ Դատարանը Հայկ Սարգսյանից հօգուտ Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի բռնագանձել է նաև դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան