Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:03 08-02-2022

Հայաստանի իշխանությունները անում են քայլեր, որոնք մեզ ավելի և ավելի են բարոյապես ոչնչացնում․ Արման Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքականության մեջ, ինչպես և հասարակ կյանքում, գործում են նույն օրենքները։

Մենք կարող ենք վրդովվել, վիրավորվել, զայրանալ, «նեղանալ», սակայն դա բնավ ոչ մի բան չի փոխում, քանզի վերաբերմունքը դեպի քեզ և քո երկիր ձևավորվում է առաջին հերթին՝ քո պահվածքից։

Մենք ակնկալում ենք քաղաքական առումով հարգանք դեպի մեր երկիր այն պարագայում, երբ իշխանությունները արեցին ամեն ինչ, որ նսեմացնեն մեր Հայրենիքը։

Օրինակ,ի՞նչ հարգանքի մասին կարող է խոսք գնալ, երբ խայտառակ պարտությունից հետո, Հայաստանում կրկին ընտրվում է մի իշխանություն, որը ուղիղ պատասխանատվություն է կրում մեր Հայրենիքի խայտառակության և նսեմացման համար։

Մենք պահանջում ենք հարգանք դեպի մեզ և միաժամանակ ամեն քայլափոխին ինքներս մեզ նսեմացնում ենք ծնկաչոք աղերսելով իբր «խաղաղություն» նացիստ ու հայասպան թշնամիներից, զուգահեռ անկապ բարբաջելով «խաղաղության դարաշրջանի» և «հարևանության» մասին այն պետությունների հետ, որոնց պետական... կրկնում եմ՝ պետական տեսլականի առանցք է հանդիսանում Հայաստանի ապամոնտաժումը..․ խելագարվել կարելի է իրավիճակի աբսուրդից ։

Կամ ուրիշ օրինակ․ Հիշում եք չէ՞, թե ինչպես էին իբր «կռված տղերքը» Հրապարակում ուրախությունից տրնգի պարում, որ իշխանությունները «փրկեցին» իրենց կյանքը ստորագրելով կապիտուլյացիա։ Ախր այս ամեն ինքնանվաստացումը «մուֆթա» չի անցնում, և ամբողջ աշխարհը դա տեսնում է։

Ախր հասկացեք՝ պատվի, արժանապատվության, ապագան և Հայրենիքը թուրքին հանձնելու գնով հասնել խաղաղության ԱՆՀՆԱՐ Է, դա պարզապես բերելու է կոտորածի, սկզբից տնտեսական կոտորածի, հետո՝ ֆիզիկական։

Հայաստանի իշխանությունները ամեն կերպ անում են քայլեր, որոնք մեզ ավելի և ավելի են բարոյապես ոչնչացնում, ու այսքանից հետո դուք մտածում եք, որ մեզ կհարգե՞ն։

Իմացեք միայն մի բան, մինչև մենք մեզ չհարգենք ու ԿՌԻՎ չտանք մեր ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, մենք հարգանք չենք ունենա։

Հարգի՛ր ինքդ քեզ, և հաստատ հարգված կլինես օտարից»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան