Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:10 07-02-2022

Հայհոյանքը, որպես կատեգորիա, ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան

Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված է և, հույս ունեմ, արգելված կլինի Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, հայհոյանքը սոցիալական ցանցի առկայության պարագայում վերացվել է մի դաշտի, որը կարող է բերել հանցավոր երևույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրում: Ես չեմ խոսում ոչ շեմային դեպքերից, ոչ վիրավորանքի այլ դրսևորումներից: Գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն էր»,- ասաց Վարդանյանը:

Freedom House հասարակական կազմակերպությունը հայտարարության մեջ նշվում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի է ազատ խոսքի համար:

Freedom House հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ կոչ է անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը, ըստ կազմակերպության, կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը:

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:19 Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Թուրքիայում են. ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստամբուլ