Արտաքին 4 տարի առաջ - 13:28 07-02-2022

Թուրքիայում հարսանյաց հանդեսը վերածվել է կռվի դաշտի

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի, գրում է ermenihaber-ը։

Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։

Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։

Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում բոլոր աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։

Նշվում է, որ նորապսակները պատրաստվում են դատի տալ իրենց հարազատներին՝ տոնակատարությունը մղձավանջի վերածելու համար։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»