Ներքին 4 տարի առաջ - 01:41 07-02-2022

Ես 15 տարեկան էի, Սիրուշոն` 14. Լևոն Քոչարյանը գրառումը՝ Արթուր Գրիգորյանի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների…

Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում...

Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ:

Ես 15 տարեկան էի, Սիրուշոն 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել:

Շնորհակալ եմ, որ 2001-ի ամռանը մեզ հյուրընկալեցիք Ձեզ մոտ, ինչի շնորհիվ էլ սկիզբ դրվեց այն ընտանիքի, որն այս նկարում է...

Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը