Արտաքին 4 տարի առաջ - 20:24 05-02-2022

Ավստրիան օրենք է ընդունել COVID-19-ի դեմ պատվաստման պարտադրանքի մասին

Ավստրիայում փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների մասին օրենքը։ Մեկ օր առաջ խորհրդարանի կողմից հաստատված օրինագիծը ստորագրել էին երկրի նախագահը եւ կանցլերը։

Պարտադիր պատվաստումը կազդի 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչների վրա՝ առանց պատվաստման հակացուցումների։ Իշխանությունները նախատեսում են փետրվարի 15-ին նամակներ ուղարկել բոլոր չպատվաստվածներին՝ կոչ անելով մեկ ամսվա ընթացքում պատվաստվել։ Հրաժարվելու դեպքում նախատեսված է մինչև 3600 եվրո տուգանք։

Նրանք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից, կկարողանան պատվաստանյութի ընդունումը հետաձգել դրական թեստի պատասխանից հետո 180 օրով:

Ավստրիայում, վերջին տվյալներով, պատվաստված է բնակչության 75 տոկոսը։

Ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ով հիվանդացության կտրուկ աճ։ Առաջին հերթին դա պայմանավորված է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամի տարածմամբ։ Բժիշկներն ասում են, որ այն ավելի վարակիչ է և կարող է շրջանցել իմունային պաշտպանությունը, այդ թվում՝ պատվաստված մարդկանց մոտ: Բայց պատվաստումը, ըստ բժիշկների, համաճարակի դեմ պայքարի գլխավոր միջոցն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում