Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:47 04-02-2022

ՏԿԵ նախարարը մասնակցել է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ այսօր մասնակցել է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) աջակցությամբ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսին։

Կարևորելով էներգաարդյունավետության բարձրացման առանցքային նշանակությունը, ինչպես նաև հանրապետության բնակարանային ֆոնդի պահպանումը և դրանով իսկ բազմաբնակարան շենքերի շահագործման ժամկետի ավելացումը սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որպես բացառություն, 2020 թվականից ընդգրկվել է հանրապետության բնակավայրերի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է եռակողմ՝ կառավարության, համայնքի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ, շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունն ուղղված ինչպես հանրային շենքերի՝ մանկապարտեզների ու դպրոցների, այնպես էլ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։
‼️Նախարարը հույս է հայտնել, որ այս տարի ևս ծրագիրն ակտիվորեն կշարունակվի, և համայնքներն ու ոչ էներգաարդյունավետ բազմաբնակարան շենքերի բնակիչները, տեսնելով կատարված աշխատանքների արդյունքները, նույնպես ցանկություն կհայտնեն մասնակցելու 2022 թվականի սուբվենցիոն ծրագրին։

Նաթիա Նացվլիշվիլին ևս ողջունել է արդյունավետ համագործակցությունը ՀՀ կառավարության և համայնքների հետ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործում և հավաստիացրել, որ ՄԱԶԾ-ն, որպես զարգացման գործակալություն, կշարունակի իր ակտիվ գործունեությունն ուղղված ոլորտի ծրագրերի ընդլայնմանը՝ հաշվի առնելով բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

2020 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել են 8 համայնքների թվով 55 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, որոնցից 38-ը ամբողջական արդիականացմամբ, իսկ 17-ը՝ մասնակի։ Ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 1.61 մլրդ դրամ։
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Ախթալա, Ստեփանավան և Տաշիր համայնքներում, ՀՀ Տավուշի մարզի Իջևան և ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքների 28 շենքերի աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են։ Ընթացքի մեջ են ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքների բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության ծրագրերը։

2021 թվականին հաստատված ծրագրերից իրականացվում են թվով 30 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր՝ 987,14 մլն դրամ ընդհանուր արժեքով ՀՀ Լոռու մարզի Ախթալա, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան ու Բերդ համայնքներում։ 2021 թվականին հաստատված ևս 16 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ կիրականացվեն 2022 թվականին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր ու Տաշիր համայնքներում։

Այս ծրագրով ջերմաարդիականացված շենքերում էապես կրճատվում են ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև սեփականատերերը խնայում են ջեռուցման և հովացման կոմունալ ծախսերի շուրջ 50 տոկոսը։ Որպես հավելյալ օգուտ կարելի է նշել նաև տվյալ շենքերում բնակարանների շուկայական արժեքի 10-15 տոկոսով բարձրացումը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան