Ներքին 4 տարի առաջ - 20:18 04-02-2022

Գյուղացիների «սպիտակ էջը» փակվեց, վերադառնում ենք հին՝ Կարապետյանի «կոտրած տաշտակին»

Ինչ էր ասում վարչապետ Փաշինյանը մինչ այդ պաշտոնին հասնելն ու դրանից հետո։ Ասում էր՝ հասնելու ենք նրան, որ ինչպես էլեկտրական հոսանքի պարագայում է, այնպես էլ ոռոգման համակարգում լինի, գյուղացին վարդակը միացնի ու ոռոգման ջուր լցվի նրա դաշտը։ Ասում էր՝ «սուբսիդավորման լուրջ ծրագրեր ենք իրականացնելու կաթիլային ոռոգման համար, հակակարկտային ցանցերի կիրառման, թզուկաճ այգիների հիմնման, նոր ջերմոցների ու ջերմատների կառուցման համար»։ Թվարկումների բավականին երկար մի շարք։ Խոստանում էր նաև, որ վարկերի սև ցուցակները դեն են նետվելու, տույժ ու տուգանքները վերացվելու են, և ինքն ու իր ժողովուրդը ամեն ինչ սկսելու են նոր, սպիտակ էջից։

Առաջին քայլով վարչապետը վերացրեց գյուղատնտեսության նախարարությունը, այն խցկելով էկոնոմիկայի նախարարության կազմում։ Սև ցուցակների, տույժ ու տուգանքների գործընթացն սկսվեց ու ավարտվեց վարկային գործերի վերանայումներով, մի քանի ցուցադրական զիջումներով, «չար աչքերը խոթելու համար»։ Ցուցադրական այդ միջոցառումներից հետո գործնականում նոր բան որ փորձեցին անել, դա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սկսած գյուղատնտեսական ծրագրերը զարգացնելն էր ու որոշ նոր բաղադրիչներ ավելացնելը, որոնք հիմնականում մասնագիտորեն հիմնավորված չէին, հետևաբար և անարդյունավետ։ 2020թ․-ից սկսած, կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով, կառավարության քսանքանի ծրագրերից մեկով նախկինում 5%-ով տրվող գյուղատնտեսական վարկերի տոկոսներն ամբողջությամբ սկսեց սուբսիդավորել պետությունը։ Չնայած մասնագիտական բազմաթիվ սխալներին, մոտեցումների կիսատպռատությանը, այդուհանդերձ թե՛ անասնապահության և թե՛ բուսաբուծության ոլորտներում Կարապետյանի սկսած գործընթացը ակտիվորեն շարունակվում էր։ Իհարկե, այդ ընթացքում նոր նախարարության կազմում վերացրին (անունով դեռ կա) նաև նախարարությունը գյուղացու հետ կապող արդեն բզկտված, փոքր օղակի վերածված գյուղատնտեսական խորհրդատվության բաժինը, քանի որ նախարար Քերոբյանը խորհրդատվություն չի սիրում։ Կառուցվածքային բարեփոխումների «շնորհիվ» ջարդուփշուր արվեց ամբողջ նախարարություն կուռ ու հստակ գործող ստրուկտուրան։ Բայց դա այլ խնդիր է։

Դառնանք ծրագրերին։ 2022թ․-ի հունվարից սկսած, անտոկոս գյուղատնտեսական վարկերի բաղադրիչը փակվել է։ Վերադառնում են հին, բարի ժամանակներին՝ 5%-անոց վարկերին։ Բայց դա ուղղակի վերադարձ չէ։ Հիմա կառավարությունում քննարկվում է պետության կողմից օժանդակվող գյուղատնտեսական բոլոր հին ու նոր վարկերի բաղադրիչների հիմնովին վերանայման հարցն այն առումով, որ բյուջեում փող չկա (բնականաբար, այդ կերպ չեն բարձրաձայնում) ու խիստ սեղմվելու են տրվող վարկային գումարների չափերը, հակակարկտային, կաթիլային և նման բաղադրիչների համար տրվող վարկերը, կամ վերացվելու են կամ թողնվեն միայն տնամերձ հողամասերի համար։ Այսինքն` գումարներն առավելագույնս նվազեցվելու են։ Դարձյալ, կամ հանվելու են կամ նվազեցվեն ջերմատների ու թզուկաճ այգիների համար տրվող վարկերի գումարների վերին շեմերը։ Նույն մոտեցումն է դրսևորվելու նաև անասնապահության առումով։ Առայժմ «քննարկումներ» են ընթանում։ Այդ մասին կհրապարակվի առաջիկա օրերին։

Գրեթե երկու տարի կառավարությունը արտոնյալ վարկեր տվել է, գյուղատնտեսության թռիչքային զարգացման համար լուրջ նախադրյալներ ստեղծել, հիմա արդեն եթե գյուղացին արագ չհարստացավ, ուրեմն խնդիրն իր ուղեղում է։ Ինչպես կասեր դասականը։ Իսկ այդտեղ արդեն կառավարությունն անզոր է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները

Ձեզ գուցե հետաքրքրի