Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:07 03-02-2022

Պոլսի Հայոց պատրիարքը ողջունել է Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսումը

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 3-ին ընդունել է «Flyօne Armenia» ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանին և նրա գործընկերներին, ովքեր փետրվարի 2-ին իրականացված առաջին չվերթով Երևանից ժամանել են Ստամբուլ: Այս մասին հայտնում է Պոլսի Հայոց պատրիարքարանը, գրում է Ermenihaber-ը։

Պոլսի հայոց պատրիարք Մաշալյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ այս քայլը ջերմորեն ողջունում են նաև համայնքի անդամները: Նա հույս է հայտնել, որ թռիչքների վերսկսումը դրական գործոն կդառնա երկու երկրների հարաբերությունների բնականոն ընթացքը խթանելու ճանապարհին: Պատրիարք Մաշալյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ հաղորդակցման հնարավորություններն անգնահատելի են երկու ժողովուրդների ու երկրների փոխադարձ ճանաչման իմաստով:

«Flyօne Armenia» ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հայտնելով, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցում է գործի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հայկական համայնքի անդամները կօգնեն իրենց ջանքերին ու մեծապես կօգտվեն ուղիղ թռիչքներից:

Ակնկալվում է, որ Անանյանը փետրվարի 3-ին կայցելի նաև Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց՝ հանդիպելու հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, ով նաև գլխավորում է Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն այցի ընթացքում Անանյանը կհանդիպի տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները