Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:21 03-02-2022

Կադիրովը հանդիպել է Պուտինի հետ` իր կոշտ հայտարարությունների ու սպառնալիքների ֆոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հանդիպել են Մոսկվայում։ Այս մասին առաջինը հաղորդել է Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ընդ որում, թե որ ժամին է կայացել «աշխատանքային» հանդիպումը, և ում նախաձեռնությամբ, չի նշվում։ ՌԴ նախագահի կայքը չի հաղորդել Պուտինի և Կադիրովի հանդիպման մասին։

Հաղորդագրության մեջ, որի համար Կրեմլի կայքում 2017թ․-ին հրապարակված լուսանկար է օգտագործվել, հանդիպման ստույգ վայրը նշելու փոխարեն միայն ասվում է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայում։

Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը հանրապետության ղեկավարը զեկուցել է տարածաշրջանում «սոցիալ-տնտեսական իրավիճակի» բարելավման, «ազգային նախագծերի իրականացման», «կորոնավիրուսի համավարակի հետ կապված սանիտարական միջոցառումների», «ժողովրդագրական ցուցանիշների դրական դինամիկայի» և «գործազրկության նվազման» մասին։

Հաղորդագրության մեջ խոսք անգամ չկա այն մասին, թե արդյոք զրույցի ընթացքում շոշափվել է Կադիրովի և նրա ենթակաների վերջին կոշտ հայտարարություններն ու սպառնալիքները, որից հետո Պետդումայի մի շարք պատգամավորներ, լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ գլխավոր դատախազությունից և ՔԿ-ից պահանջել են ստուգել Չեչնիայի ղեկավարության հայտարարությունների ՌԴ օրենսդրությանը անհամապատասխանությունը։

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը, նրա մերձավոր գործընկեր, Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիխանովը և Չեչնիայի ղեկավարությունից մի քանի այլ անձինք հրապարակավ ֆիզիկական հաշվեհարդարով էին սպառնացել չեչեն իրավապաշտպան Աբուբաքար Յանգուլբաևի ընտանիքին, ում մորը բռնի կերպով Նիժնի Նովգորոդից տեղափոխել էին Գրոզնի, ապա ձերբակալել: Չեչնիայի իշխանությունների տվյալներով, հենց նրա որդին է կանգնած 1ADAT անանուն Telegram-ալիքի հետևում, որը քննադատում է Կադիրովին։ Ադամ Դելիմխանովը խոստացել է գտնել բոլոր Յանգուլբաևներին, որոնք գտնվում են հանրապետությունից դուրս և կտրել նրանց գլուխները։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը