Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 22:49 01-02-2022

Պեկինն այժմ ունի ամենամաքուր օդը վերջին ինը տարվա ընթացքում

Լուսնային Նոր տարին Պեկինում նշվել է առանց հրավառության, ուստի քաղաքը ինը տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել է ամենամաքուր օդը: Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 1-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պեկինի էկոլոգիայի եւ շրջակա միջավայրի մունիցիպալ բյուրոյի տվյալները։

Մասնավորապես, երկուշաբթի գիշերը Պեկինում PM2.5-ի՝ օդում փոքր վտանգավոր մասնիկների միջին կոնցենտրացիան կազմել է 5 միկրոգրամ/խմ: Մինչդեռ լուսնային Նոր տարուն՝ 2021-ի նախօրեին, գրանցվել է 289 միկրոգրամ նման մասնիկներ։

Չինացիները լուսնային Նոր տարին նշում են ճայթուկներ վառելով՝ վատ բախտը կանխելու համար: Սակայն այս տարի Պեկինը ամբողջությամբ արգելել է հրավառությունը, որը նախկինում արգելված էր միայն քաղաքի կենտրոնում։

Իր հերթին, հյուսիսային Չինաստանի քաղաքները, մասնավորապես՝ Ժանգզյակոու քաղաքը, որտեղ անցկացվում են ձմեռային Օլիմպիական խաղերը, նույնպես սահմանափակել է հրավառությունը։

Քաղաքի իշխանությունները ուղղակի կապ չեն հաստատել հրավառության արգելքի և ձմեռային Օլիմպիական խաղերի միջև, սակայն բնապահպանության պատասխանատուները զգուշացրել են, որ եղանակային պայմանները կդժվարացնեն խաղերի ընթացքում օդը մաքուր պահելը:

Ի վերջո, Չինաստանի իշխանությունները խոստացել են անցկացնել «կանաչ» խաղեր՝ փակելով աղտոտող բիզնեսները և ավելացնելով մաքուր էներգիայի սպառումը՝ Պեկին-Տյանցզին-Հեբեյ տարածքում պայմանները բարելավելու համար:

Անցյալ շաբաթ ԱՀԿ-ն հայտնել էր, որ Պեկինում օդի աղտոտվածության մակարդակը ութ անգամ գերազանցել է նորման։ Չինաստանի մայրաքաղաքի մթնոլորտում վնասակար արտանետումները հասել են «լուրջ աղտոտվածության» մակարդակի։ Այսպիսի իրավիճակ է Պեկինի գրեթե բոլոր թաղամասերում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի