Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:09 01-02-2022

Մարտակերտում Արմենակ Ուրֆանյանի անունով փողոց է անվանակոչվել

Մարտակերտի շրջվարչակազմի շենքից մինչև զորամասն ընկած հատվածն այսուհետ կրելու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կապիտան, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են «Ջրաբերդ» պաշտոնաթերթից։ Ըստ աղբյուրի` Մարտակերտի քաղաքային համայնքի ավագանին փողոցի անվանակոչության մասին որոշումն ընդունել է 2021թ. դեկտեմբերի 1-ին` հաշվի առնելով շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի առաջարկությունը, նաև Հերոսի անցած մարտական ուղին, ապրիլյան քառօրյայում նրա սխրագործությունն ու հայրենանվեր պահվածքը։

2016թ. ապրիլի 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը հակառակորդի կողմից ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության, ապա այն գրոհել են հակառակորդի տանկերն ու հարյուրավոր զինված զինվորներ: Դիրք ներթափանցելու հակառակորդի բոլոր ջանքերը կասեցրել են վաշտի ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը` կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Անհավասար մարտում նրանք հետ են մղել թշնամու ներթափանցման բազմաթիվ փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը շարունակել է նաև հրետակոծությունը: Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկերից մեկի պայթյունից։ 2020 թվականի օգոստոսի 29-ին Արմենակ Ուրֆանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման՝ պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին