Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 16:28 01-02-2022

«Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»-ը բանակցում են նախագահի իրենց թեկնածուի հարցով

Խորհրդարանական ընդդիմությունը բարդ երկընտրանքի առաջ է կանգնած՝ առաջադրե՞լ ՀՀ նախագահի թեկնածու՝ իմանալով, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընտրի նրան, թե՞ չառաջադրել:

Oragir.news-ը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ առաջադրելո՞ւ են նախագահի թեկնածու թե՞ ոչ, իսկ առաջադրելու դեպքում ովքե՞ր կարող են լինել ընդդիմության հավանական թեկնածուները․

«Նախագահի թեկնածու առաջադրելու հարցը շարունակվում է քննարկվել խմբակցությունում։ Առաջադրվելու կամ չառաջադրելու, և ում առաջադրելու մասին ամբողջական քննարկումների ավարտից հետո խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ»,- պատասխանեց Մանուկյանը, իսկ ի՞նչ կարծիք ունի ՔՊ-ական Վահագն Խաչատրյանի մասին, որին ցանկանում է առաջադրել ՔՊ-ն՝ հարցրինք՝ դաշնակցական պատգամավորին։ Մանուկյանն ասաց․

«Իշխանության կողմից առաջադրված թեկնածուի մասին ժամանակին ԱԺ ամբիոնից, կամ ամբիոնից դուրս բազմաթիվ գնակատականներ կհնչեցնենք»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին ևս հարցրինք՝ ունե՞ն նախագահի թեկնածու, նա ասաց․

«Քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չունի բավարար թվով պատգամավորներ, որպեսզի ներկայացնի առանձին թեկնածու, մենք այս պահին «Հայաստան» խմբակցության հետ տանում ենք քննարկումներ, և երբ ունենանք վերջնական որոշում կհանրայնացնենք»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կածիք ունի իշխանության առաջադրած թեկնածու Վահագն Խաչատրյանի մասին, Մամիջանյանը պատասխանեց․

«Ըստ իմ տեղեկությունների՝ ՔՊ-ն դեռևս հստակ թեկնածու չունի, իսկ ինչ վերաբերում է պարոն Խաչատրյանի անձին, առնվազն վայրի սեփականաշնորհման գործին՝ մասնավորապես Աբովյան փողոցի վրա գտնվող, մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ծիծաղելի գնով հանձնված շենքի վերաբերյալ, հետաքրքրական է արդյոք նույն գործելաոճն է ունենալու նաև նախագահի պաշտոնո՞ւմ։

Ինձ հետաքրքիր է, թե արդյոք նախագահ դառնալուց հետո նույն կերպ քաղաքական և ոչ քաղաքական ընկերների համար ծառայություն է մատուցելո՞ւ, թե՞ ոչ»,- եզրափակեց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»