Ներքին 4 տարի առաջ - 15:02 31-01-2022

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նախագահի պաշտոնում իր թեկնածության շուրջ քննարկումներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը վաղ է համարում անդրադառնալ նախագահի թեկնածուի շուրջ խոսակցություններին, քանի որ դեռևս չկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը, որով դադարեցվում են գործող նախագահի լիազորությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում Խաչատուրյանը նշեց, որ այդ խոսակցությունները պետք է տեղի ունենան փետրվարի 1-ին, երբ կլինի ԱԺ նախագահի որոշումը:

«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք: Նաև դեռևս մարդը (ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան –խմբ.) հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու»,- ասաց Խաչատուրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նրա թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում:

Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում շրջանառվող լուրերին, որ նա է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, Խաչատուրյանը պատասխանեց.
«Տեսականորեն պետք է շրջանառվեր, հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել, հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»:

Հարցին, թե արդյոք նա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ է, հաշվի առնելով այն, որ Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է լինի անկուսակցական, Խաչատուրյանը պատասխանեց, որ 2017 թվականի ընտրություններից հետո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում իր կուսակցական գործունեությունը դադարեցրել է, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինելու կամ չլինելու հանգամանք է առկա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում