Ներքին 4 տարի առաջ - 11:54 30-01-2022

Հայաստանում հունվարի 30-ին գրանցվել է կորոնավիրուսի 2085 նոր դեպք

Հայաստանում հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2085 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 722 315 վերջին մեկ օրում` 5900 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 21 135 պացիենտ: Մեկ օրում աճել է 1819-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 335 719 անձ` վերջին մեկ օրում 257 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8046 է:

Այլ հիվանդություններից մահացածների թիվը 4-ն է: Այլ հիվանդություններից մահացածների ընդհանուր թիվը 1533 է: