Ներքին 4 տարի առաջ - 15:56 28-01-2022

Ես լրիվ աջակցում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը Եռաբլուր Պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ սպասվելիք սահմանադրական փոփոխություններին։

Oragir.news-ի հարցին ի պատասխան, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են սպասվում, կլինի՞ պետական կառավարման մոդելի փոփոխություն, Մարուքյանը, որը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ է, պատասխանեց․

«Երեկ է ստորագրվել որոշումը՝ կազմը հաստատելու վերաբերյալ, սահմանադրական փոփոխությունների այդ խորհուրդը դեռ որևէ հանդիպում չի ունեցել, որևէ քննարկում չի եղել, ուղղակի եղել է մրցույթ, կուսակցությունը դիմել է այդ մրցույթին որպես արտախորհրդարանական ուժ։ Կլինի՞, կսկսենք քննարկումները։ Դուք լավ հիշում եք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ եղել ենք շատ ակտիվ, այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ենք ներկայացրել մեր առաջարկները, որոնք հիմնականում չեն ընդունվել, ընդունվել է այս սահմանադրությունը, որը մենք ասել ենք, որ «սուպերվարչապետական սահմանադրություն է»՝ անատամ խորհրդարանական լիազորություններով, Հանրապետության նախահգահը՝ խորը սահմանափակ լիազորություններով, և ասել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ՝ դատական իշխանության հետ կապված, ՏԻՄ-երին վերաբերող գլխի հետ կապված։ Այսինքն՝ երբ հանձանժողովը սկսի գործել, նախ պետք է տանք ախտորոշումը, թե ինչո՞ւ ենք ուզում անել սահմանադրական բարեփոխումներ։ Կա կարծիք, քանի որ հանրաքվեները միշտ կեղծվել են, ուրեմն պետք է ընդունել նոր Սահմանադրություն։ Կարծիք երկրորդ՝ պետք է սուպերվարչապետական համակարգը փոխել, կարծիք երրորդ՝ պետք է անցնել կիսանախագահականին։ Իմ կարծիքն է, որ պետք է ունենանք ամբողջական պարլամենտական համակարգ, որովհետև այսօր չունենք պարլամենտական»,- ասաց Մարուքյանը՝ շարունակելով․

«Մեծ հարց է՝ Սահմանադրությունը կփոխվի՞, թե՞ ոչ, գիտեք՝ հանրաքվեի «բարիերը» շատ բարձր է։ Այն, որ Սահմանադրական փաթեթ կամ նոր շարադրանք կլինի, ես դրանում վստահ եմ, որովհետև կա ձևավորված խորհուրդ, իսկ թե կլինի հանրաքվե՞, թե խորհրդարանի մակարդակով կլինեն փոփոխություններ, որոնք հնարավոր են առանց հանրաքվեի, կապրենք, կտեսնենք»։ Մարուքյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների օրակարգին՝ նշելով, որ դրանց աջակցում է։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի