Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:01 28-01-2022

Մեր տարածաշրջանում խաղաղությունը չի աշխատում նույն տրամաբանությամբ, ինչպես եվրոպական տարածաշրջանում․ Մենուա Սողոմոնյան

«5165» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճարտարապետությունը դեռևս ձևավորված չէ։

«Այս պայմաններում, լինելով փոքր պետություն, մենք պետք է ներքին միասնականության շնորհիվ կարողանանք դիմակայել նետված մարտահրավերներին։ Երբ մարտահրավերները մնում են չպատասխանված, հետո դրանք ավելի սպառնալից կերպով են իրենց զգացնել տալիս։ Ցավոք սրտի, այսօրվա արտաքին քաղաքական ուղեգիծը ոչ թե գնում մարտահրավերներին պատասխանելու իմաստով, այլ մարտահրավերներից խուսափելու իմաստով։ Օրինակ՝ հայտարարվում է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ենք գնում, բայց առնվազն թուրքական 2 նախապայման, ցավոք սրտի, արդեն կատարված է։ Մեկը օբյեկտիվ իրողությունների բերումով, Արցախից հայոց զորքերի դուրսբերման մասով, 2-րդը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից, դա ևս կատարման ընթացքի մեջ է»,-նշել է նա։

Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս Սողոմոնյանը նշեց, որ այն պետք է, սակայն մեր տարածաշրջանում խաղաղությունը չի աշխատում նույն տրամաբանությամբ, ինչպես եվրոպական տարածաշրջանում։ Ըստ նրա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող իրենց բնույթով լինել այնպիսին, ինչպիսին ֆրանս-գերմանական հարաբերություններն էին։ Պատճառը ինչպես քաղաքական արժեհամակարգն է, այնպես էլ սոցիալ-մշակութային տարբերությունները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան