Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:45 27-01-2022

20 շենքի էներգախնայողության համար՝ 1.7 մլն դոլար․ որոշումն ընդունվեց

Այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցվող հարցերի շրջանակում հանդես եկավ Գնել Սանոսյանը և նշեց․ «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում համաձայնագրի վերաբերյալ հարց, որով նախատեսվում է Եվրասիական բանկի կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 1մլն 719,000 200 ամն դոլարի չափով դրամաշնորհ։

Ծրագրի նպատակն է հասարակական նշանակության շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը։ Ծրագրով նախատեսվում է մոտ 20 պետական և համայնքային պատկանելիության շենքերում էներգախնայողության մակարդակի մոտ 50 տոկոս բարձրացում։ Տարեկան 3000 մգբ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողության, և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման նվազեցման։ Այս ծրագրի կարևոր դետալներից է այն, որ ստեղծվում է շրջանառվող Ֆոնդ։ Ծրագրի իրականացման ժամանակը 2 տարի է»։

Որոշումն ընդունվեց։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի