Արտաքին 4 տարի առաջ - 15:24 25-01-2022

Ուզբեկստանն ու Ղազախստանը միմյանց են մեղադրել էլեկտրականության անջատման համար

Կենտրոնական Ասիայի երեք երկրներում տեղի են ունեցել էլեկտրականության լայնածավալ անջատումներ։ Ղրղզստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ էլեկտրականություն չկա ամբողջ երկրում։ Բիշքեկում դադարել են աշխատել լուսացույցները: Անջատվել է Օշ քաղաքի էլեկտրամատակարարումը:

Գերատեսչությունը խոստացել է 30 րոպեի ընթացքում վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Նախարարությունը չի նշել խաթարման պատճառները։

Առանց էլեկտրամատակարարման են մնացել Ուզբեկստանի շատ տարածաշրջաններ՝ ներառյալ երկրի մայրաքաղաք Տաշքենդը։ Քաղաքում դադարեցվել է մետրոյի երթևեկությունը բոլոր գծերով։ Տաշքենդի օդանավակայանը դադարել է ընդունել չվերթներ: Բնակիչները նաև հաղորդել են ջրի ճնշման անկման մասին՝ պոմպերի անջատման պատճառով, բջջային կապն աշխատում է ընդհատումներով։

Ղազախստանում հաղորդվում է էլեկտրականության անջատումների մասին Ալմաթիի, Ժամբիլի և Թուրքեստանի մարզերում, ինչպես նաև Ալմաթիում։ Ղազախստանյան «Սամռուկ-Էներգո» էներգաընկերությունը հաղորդել է, որ տեղի է ունեցել բարձրավոլտ էլեկտրափոխանցման գծերի վթարային անջատում, որոնք կապում են տարածաշրջանը ընդհանուր էներգահամակարգի հյուսիսային և հարավային մասերի հետ։

Ուզբեկստանի իշխանությունները հոսանքազրկման համար մեղադրել են Ղազախստանին։ Երկրի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուզբեկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի որոշ տարածաշրջաններում էլեկտրաէներգիայի անջատումները կապված են Ղազախստանի էլեկտրացանցերում խոշոր վթարի հետ։

Ղազախստանն իր հերթին հայտնել է, որ էլեկտրաէներգիայի վթարային անջատումը տեղի է ունեցել Ուզբեկստանի և Ղրղզստանի էներգետիկների մեղքով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը