Ներքին 4 տարի առաջ - 13:31 25-01-2022

Թող տպավորություն չլինի, թե պետությունն են կադաստրի վկայականով սեփականաշնորհել․ Միքայել սրբազան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում երեկ, «Հեղափոխության պահապաններ» խմբավորման հարցին ի պատասխան, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանում Հիստուս Քրիստոսի արձանը տեղադրելու՝ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության վերաբերյալ, ասաց․

«Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելու՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն։ Նախ՝ ես կարծում եմ, որ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,- ասաց Փաշինյանը։ Նրա այս խոսքերից տպավորություն էր ստեղծվում, որ առնվազն դեմ չէ արձանի տեղադրման գաղափարին, սակայն նա ասաց, որ արձանները տեղադրելու վերաբերյալ վերջնական որոշումը պետությանն է․

«Լինի այդ արձանը, թե չլինի, դա որոշում է պետությունը։ Կա օրենք, կարգ, կառավարության որոշումներ, երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, ՀՀ-ում կա պետություն և պետություն որոշում կկայացնի»,- ասաց Փաշինյանը։ Նրա այս հայտարարությունից հետո եղան կարծիքներ, որ Փաշինյանի ասածը, թե «Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելու՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն», վերաբերում է Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ Մայր Աթոռը և եկեղեցականները ասել էին․ որ Հայ Առաքելական եկեղեցու ավանդությանը հարիր չէ արձաններ կանգնեցնելը։

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Oragir.news-ը հարցրեց, թե, իր տպավորությամբ, Փաշինյանի այդ խոսքերը եկեղեցո՞ւն էին վերաբերում․

«Եթե եկեղեցուն նկատի ունի, թող ուղիղ ասի, ես չեմ էլ լսել իր ասածը, ցանկություն էլ չունեմ լսելու, ես ինչո՞ւ պետք է իր ասածների շուրջ ենթադրություններ անեմ»,- պատասխանեց սրբազանը։

Միքայել սրբազանին հարցրինք՝ իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հավանություն կտա՞ արձանի տեղադրմանը, տպավորություն էր, որ առանձնապես դեմ չէ․

«Ուզում է՝ տա, ուզում է՝ չտա, դա ինձ ի՞նչ հետաքրքիր է։ Իհարկե, դա պետության ձեռքում է, եկեղեցին չէ թույլտվություն տվողը՝ որևէ արձան դնելու կամ չդնելու։ Նա մեծ գյո՞ւտ է արել, որ ասել է՝ դա պետության գործառույթն է, բայցև տպավորություն թող չստացվի, որ պետականությունն ու պետությունն են կադաստրի վկայականով սեփականաշնորհել»,- պատասխանեց հոգևորականը։ Հետաքրքրվեցինք նաև՝ եթե արձանը տեղադրվի, եկեղեցին կօծի՞ այն․

«Նախ մենք արձան չենք օծում, երկորդն էլ՝ օրը կգա, բարին հետը, ջուրը չտեսած՝ բոբիկանում եք»,- կատակեց Միքայել սրբազանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել