Ներքին 4 տարի առաջ - 12:15 25-01-2022

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր

Իշխանությունը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների պնդումները, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, համարում է անհիմն, մերկապարանոց հայտարարություններ: Այս մասին վստահեցրին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող տեսակետներին, որ կան քաղբանտարկյալներ, մասնավորապես քաղբանտարկյալ է Առուշ Առուշանյանը:

«Քաղբանտարկյալ եզրույթն արդեն ամփոփում է խնդրի էությունը: ԵԽԽՎ բանաձևերով էլ դա ամրագրված է: Նրա փաստաբանն ասում է, որ խափանման միջոցը փոխեն, չի ասում, որ մարդը անմեղ է, որևէ բան չի արել, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման հարցն է առաջ քաշում: Ոչ թե քաղբանտարկյալի, այլ դատական, իրավական վեճի մասին է հարցը: Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կալանավորումների, ձերբակալությունների վերաբերյալ ընդդիմության մեկնաբանությունները միշտ նույնական են: «Կամ դրանք որակվում են որպես քաղաքական հետապնդումներ, կամ էլ պարզվում է, որ կալանավորվածը կամ ձերբակալվածը ինչ-որ առողջական խնդիրներ ունի, և այդ հիմքով են որոշակի բողոքներ ներկայացնում, փորձում խափանման միջոցները փոխել»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ երբ ներկայիս ընդդիմությունը ՀՀ-ում իշխանության է եղել, այդ ժամանակ են Հայաստանում եղել քաղբանտարկյալներ:

«Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց