Ներքին 4 տարի առաջ - 12:06 25-01-2022

Հայաստանը վերջին 10 տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը:

Ինչպես նշում է զեկույցում, Հայաստանի ԿԸՀ (խմբ. կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2021 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր),իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թվականի աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020թ.-ին Հայաստանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը և զիջում է միայն իր հարևան Վրաստանին:

Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից,առաջ է իր մյուս երեք հարևաններից՝Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր):

Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄանդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր),Ռուսաստանինը՝29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 2 7(144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր):

Զեկույցում ասվում է, որ 180 երկրների շարքում 25 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ-ն, ներառյալ` Հայաստանը (49 միավոր):

Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի