Մամուլ 4 տարի առաջ - 08:02 25-01-2022

Արատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, կոտրելով տասնյակ տարիներով ընկերությունում հիմնավորված գերմանական ավանդույթները՝ սույն ընկերության նոր տնօրեն Ռոման Խուդոլին մարդկանց աշխատանքի է ընդունում ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշներից ելնելով, այլ հստակ պայմաններով ու ակնկալիքներով, այդ թվում՝ քաղաքական ու ֆինանսական: Իսկ հայաստանյան աշխատաշուկայում տիրող իրավիճակը, առավել ևս՝ Սյունիքի մարզում օր օրի ահագնացող վտանգների ֆոնին, մարդկանց այլընտրանք չի թողնում, քան համաձայնել առաջ քաշված պայմաններին, թեպետ քիչ չեն նաև նրանք, որոնք հրաժարվում են:

Մեր աղբյուրները նշում են, որ սույն անձը նույն մեթոդներով տարիներ շարունակ առաջնորդվել է Ագարակում և Սոթքում, այժմ էլ այս և այլ արատավոր մեխանիզմները, որոնք արմատախիլ էին արվել հետխորհրդային ԶՊՄԿ-ում, և փոխարենը ներդրվել էին գերմանական ավանդույթներ, ներմուծում է ԶՊՄԿ: Նշյալ արատավոր մեխանիզմների «վերակենդանացման» մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ԶՊՄԿ մի շարք ապրանքների մատակարարման մենաշնորհը տրվել է Նիկոլ Փաշինյանի «սրտի» օլիգարխներից մեկին։

Տեղում խոսում են, որ առաջիկայում այդ օլիգարխը կարող է չբավարարվել եղածով ու իր ձեռքը վերցնել ընդհուպ մինչև վերջին կարկանդակի մատակարարման մենաշնորհը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի