Ավելին 4 տարի առաջ - 19:41 24-01-2022

Հաստատվել է «Օմիկրոնի»՝ մաշկի վրա գրեթե մեկ օր գոյատևելու ունակությունը

Ճապոնացի գիտնականների խումբը փորձարկել է, թե որքան ժամանակ կարող է գոյատևել «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամը մարդու մաշկի վրա: Հետազոտողները համեմատել են այն այլ շտամների՝ Ուհանի «օրիգինալ», «Ալֆա», «Բետա», «Գամմա» և «Դելտա» տեսակների հետ։ Գիտնականները նաև որոշել են, թե Ուհանից ուշ շտամները որքան երկար են գոյատևում պլաստիկի վրա:

Պարզվել է, որ պլաստիկ մակերեսների վրա կորոնավիրուսի ենթատեսակների գոյատևումը տարբեր է։ Ուհանի տարբերակի համար դա 56 ժամն էր։ «Դելտայի» համար՝ 114 ժամ, իսկ, վերջապես, «Օմիկրոն»-ի համար արժեքը պարզվել է ամենաերկար ժամանակահատվածը՝ 193,5 ժամ, կամ ավելի քան 8 օր։

Մարդու մաշկի վրա «Ուհանի» տարբերակը կենսունակ է մնացել 8,6 ժամ, «Դելտան»՝ 16,8 ժամ, «Օմիկրոնը» կրկին գերազանցել է իր նախորդի ռեկորդը՝ մաշկի վրա այն տևել է գրեթե մեկ օր՝ 21,1 ժամ։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար