Արտաքին 4 տարի առաջ - 14:59 24-01-2022

Վրաստանի կառավարության նախարարների մեկ երրորդը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի կառավարության 12 նախարարներից չորսի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով նրանք ներկա չեն եղել կառավարության այսօրվա նիստին։

Մասնավորապես, կորոնավիրուսով վարակվել են՝ շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր կառավարությունը, Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7947 նոր դեպք, դրական թեստերի մասնաբաժինը հասել է 22,65%-ի, մահացել է ևս 31 պացիենտ։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան