Ներքին 4 տարի առաջ - 10:27 24-01-2022

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին

Ազգային ժողովի նիստին այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին։

«Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, Հանրապետության նախագհը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ առաջինը՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահնա յդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, երկրորդը՝ հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում է և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
14:22 Համատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար Մելոյան