Բեզոսը միլիարդներ է ներդրել ծերության դեմ դեղամիջոցի ստեղծման գործում
copy image url

Բեզոսը միլիարդներ է ներդրել ծերության դեմ դեղամիջոցի ստեղծման գործում

Ավելին 3 տարի առաջ - 18:32 23-01-2022

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 3 միլիարդ դոլար է ներդրել ծերության դեմ պայքարի ստարտափում, որը կոչվում է Alto Labs: Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։

Պարբերականը նշում է, որ ստարտափն արդեն իր շարքերն է ներգրավել 59-ամյա Հել Բերոնին՝ գործադիր տնօրենի պաշտոնի համար։ Նախկինում նա բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերության գլխավոր գիտաշխատողն է եղել:

Նշվում է, որ նախագծին մասնակցում են նաև Նոբելյան դափնեկիրներ Սինյա Յամանական (մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում) և Ջենիֆեր Դուդնան (մրցանակ քիմիայի բնագավառում):

Ենթադրվում է, որ արդյունքի հասնելու ճանապարհին գիտնականները նախատեսում են ուսումնասիրել բջիջների վերածրագրավորման գործընթացը՝ նրանց վերադարձը ցողունային վիճակին։

Ձեզ գուցե հետաքրքրի