Ներքին 4 տարի առաջ - 14:30 22-01-2022

ՔՊ-ական թաղապետին կփոխարինի նախկին ՀՀԿ-ականը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում սպասվում են համայնքապետի փոփոխություններ։ Այս մասին Oragir.news-ին հայտնում են քաղաքապետարանի մեր աղբյուրները։

Կադրային փոփոխությունները կախված են Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հաջորդ տարի։ Եվ իշխանությունը, իր դիրքերն ամրապնդելու համար որոշում է կայացրել փոխել մի քանի համայնքապետերի։

Ըստ ամենայնի՝ Նոր Նորքի համայնքապետ Սուրեն Ղամբարյանին կփոխարինի գործարար Գուրգեն Պողոսյանը, ով վերջին համապետական ընտրություններին ակտիվորեն աջակցում էր ՔՊ-ին։ Գուրգեն Պողոսյանը նախկինում եղել է ՀՀԿ-ական։

Oragir.news-ը կապ հաստատեց գործարար Գուրգեն Պողոսյանի հետ, ով հաստատեց իր՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու լուրը։

Փաստորեն, չնայած` դեռ գործող ղեկավար Ղամբարյանը սերտ կապերի մեջ է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, դա նրան, փաստորեն, չի օգնում ու իշխանությունն իր ընտրությամբ կանգ է առել նախկին ՀՀԿ-ականի վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը