Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:41 21-01-2022

ԱՄՆ-ն դիտարկում է Կիևից դիվանագետների ընտանիքներին տարհանելու հնարավորությունը. Bloomberg

Ինչպես հայտնում է bloomberg.com-ը, ԱՄՆ պաշտոնյաները դիտարկում են Ուկրաինայում ամերիկացի դիվանագետների ընտանիքի անդամներին տարհանելու հարցը: Որպես դրա հիմք՝ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է երկրում իրավիճակի սրումը։

Նախատեսվում է նաեւ ԱՄՆ կամովին վերադառնալու իրավունք տալ ոչ հիմնական գործունեությամբ զբաղվող դեսպանատան աշխատակիցներին։

ԱՄՆ իշխանությունները ծրագրում են որոշում կայացնել առաջիկա մի քանի օրվա ընթացքում։