Ներքին 4 տարի առաջ - 11:40 20-01-2022

ՌԴ խաղաղապահներն արտակարգ իրավիճակների թվի աճ են արձանագրում Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում արտակարգ իրավիճակների թվի աճի պատճառով տագնապի հայտարարման դեպքում գործողություններ են մշակել: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում։

«Քանի որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել կողմերի սահմանազատման գծի երկայնքով արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերը, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները վարժանքներ են անցկացնում ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործմամբ: Նաև խաղաղապահների կողմից մշակվում են դիրքի վրա պայմանական հարձակումը հետ մղելու տարբեր տարբերակներ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։

Ինչպես հայտնել են ռազմական գերատեսչությունում, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում դիտորդական դիրքերում ծառայության անցկացման ժամանակ կանոնավոր մարզումներ են անցկացնում:

««Տագնապի» գործողությունների մարզման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողները մշակում են հրաձգային դիրքերում տեղ գրավելը՝ դիրքերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև մայրուղին փակելու համար շարժումը դադարեցնելու նպատակով»,- պարզաբանել են նախարարությունում:

ՌԴ ՊՆ-ում պատմել են, որ վարժանքի ժամանակ ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահները հնարավորինս կարճ ժամանակում պաշտպանության են անցել նախապես սարքավորված դիրքերում: «Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել հերթապահ ստորաբաժանումները БТР-82А զրահամեքենաներով»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Ընդգծել են նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում