Ներքին 4 տարի առաջ - 11:02 19-01-2022

ԿԳՄՍ-ում Գերմանիայի ակադեմիական ծառայության պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան առաջարկներով:

Ըստ նախարարի տեղակալի՝ Գերմանիայի ակադեմիական ծառայությունը մի շարք երկրների հատկացնում է կրթաթոշակային ֆոնդեր տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու համար: Նա հույս է հայտնել, որ նույն սկզբունքով DAAD-ի՝ մեր երկրին հատկացվող գումարները քանակական և որակական աճ կունենան տարբեր կրթական մակարդակների համար: Կարեն Թռչունյանը հավաստիացրել է, որ հայկական կողմն էլ իր հերթին ամեն ինչ կանի, որպեսզի դրամաշնորհների համար ներկայացվեն որակյալ հայտեր:

Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական համագործակցության հարցերին՝ ընդգծելով, որ DAAD-ի ներկայացուցիչների պարբերական այցերը բուհեր և համապատասխան տեղեկատվության տրամադրումը կնպաստեն դրամաշնորհների դիմող հայտատուների թվաքանակի ավելացմանը: Կարեն Թռչունյանն առաջարկել է ավելացնել Հայաստանին տրամադրվող ոչ միայն ամառային կրթաթոշակների թիվը, այլև երիտասարդ գիտնականների և դասախոսների համար նախատեսված դրամաշնորհների քանակը:

Այդ համատեքստում Գերմանիայի ակադեմիական ծառայության ներկայացուցիչներն առաջարկել են դիտարկել համագործակցության համատեղ կրթահետազոտական ծրագիր իրականացնելու հնարավորությունը, որը ենթադրում է երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված համատեղ ֆինանսավորման գործիքակազմի կիրառում: Անդրադարձ է եղել նաև գիտահետազոտական երկկողմ ծրագրերի իրականացման հնարավորությանը՝ կրկին համաֆինանսավորման հիմքով: Կողմերը փաստել են, որ վերոնշյալ գործընթացները կնպաստեն երիտասարդ գիտնականների և դասախոսների շարժունության բարձրացմանը և երկուստեք հետաքրքրության մեծացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես Հայաստանի հետ առանձին, այնպես էլ՝ տարածաշրջանային տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությանը: Քննարկվել են նաև բուհական կրեդիտների փոխճանաչման և կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին

Ձեզ գուցե հետաքրքրի