Ներքին 4 տարի առաջ - 18:27 18-01-2022

Թուրքիայի «ավանդական» նախապայմաններն ուժի մեջ են. Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը

«Իշխանությունն ասում է մեկ բան, իրականացնում լրիվ այլ բան, և ակնկալել, որ իշխանությունն այս դեպքում կարող է ճշմարտությունը մատուցել, որևէ կերպ տրամաբանական չէ։ Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Էրդողանը։ Իշխանությունը երեկ փորձում էր համոզել, որ իրենք երբևէ որևէ բան չեն թաքցրել հայ-թուրքական գործընթացի մասին, բայց իրականության մեջ թուրքերի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մենք իմացանք այն ժամանակ, երբ Էրդողանը դրա մասին խոսեց, և տեղակացանք, որ այդ գործընթացում նաև վրացական միջնորդություն կա»,- ասաց պատգամավորը։ Այս իշխանության 3-4 տարիների ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունը բացակայում է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղաված բանակցությունների ընթացքին։

Նա ընդգծեց, որ Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ «ավանդական» նախապայմաններն ուժի մեջ են։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե նայեք վերջին 1-2 տարվա իրադարձությունները, կտեսնեք՝ արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջ է մղվում, արդյո՞ք դա շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը։ Այս իշխանության համար հայրենիքը, ազգային գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են»,-ասաց նա։

Անդրադառնալով բանակի վերականգնմանը՝ Աբրահամյանն ասաց, որ հետպատերազմյան շրջանում պաշտպանության նախարարները ամենատարբեր ժամանակներում հայտարարել են, որ գնում են ԶՈւ բարեփոխումների նոր հայեցակարգի ընդունմանը, բայց այդ հայեցակարգը մինչ օրս անգամ ԱԺ չի հասել այն դեպքում, երբ Ադրբեջանն ունի նոր հայեցակարգ։

«Մեր խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կանխել ՀՀ ԶՈւ արդիականացումը, այլև այն է, որ ՀՀ իշխանություններն ականջալուր են լինում այդ հորդորներին, և մեր ԶՈւ-ն շարունակում է գտնվել այն իրավիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, Աբրահամյանն ասաց, թե ՊԲ-ում տեղի ունեցող փոփոխությունները 1-2 քայլով առաջ են այն վիճակից, որն ունենք ՀՀ-ում։

«Անկախ թերություններից և խնդիրներից՝ հնարավոր եղել է հետպատերազմյան շոկը հաղթահարել, ստեղծել նվազագույն պայմաններ։ Առանց ՊԲ գոյության՝ Արցախի հայկականությունը որևէ ձևով երաշխավորված չէ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ