Ներքին 4 տարի առաջ - 20:04 16-01-2022

Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Առուտչյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ՃՇՀԱՀ դոցենտ Ռուբեն Արուտչյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 <<Մեմորիալ>> սգո սրահում (Էրեբունու շրջան , Այվազովսկու 14/4):

Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16):

Նա հեղինակն է ՀՀ զինված ուժերի զինանշանի և Հոլոքոստի ու Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։

2012 թվականին Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։

Հեղինակն է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։

1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։

1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։

1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։

1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։

1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է