Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:53 15-01-2022

Մեղրու լեռնանցքը բաց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 21։30-ի դրությամբ, Մեղրու լեռնանցքը բաց է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացրել էր, որ հունվարի 15-ին՝ ժամը 18։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրու լեռնանցքը փակ է, Իսկ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։