Խոսք 4 տարի առաջ - 22:22 15-01-2022

Տղերք, նահանջե՛ք, ես կմնամ, կկռվեմ հրամանատարի հետ. «Վերելք» հուշ-ցերեկույթ՝ նվիրված զոհված Սուրեն Եսայանի 20-ամյակին

Սուրեն Եսայանի 20-ամյակը մտերիմները նշում են առանց նրա։ «Վերելք» հուշ-ցերեկույթը ամբողջությամբ նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված Սուրենին։ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցող հուշ-ցերեկույթին ներկա էին ընտանիքի անդամները, ընկերները, ծանոթ և անծանոթ մարդիկ, որոնք երբևէ առնչվել են նրա հետ։

Սուրենը բարձրագույն կրթություն ստացել էր Հնդկաստանում, ապա՝ ՀՀ Ֆրանսիական համալսարանում։ Մտերիմներն ասում են, որ բանակ զորակոչվելուն նա անհամբեր էր սպասում, սակայն չարաբաստիկ պատերազմը խլեց Եսայանների տան միակ որդուն։ Պատերազմի ողջ ընթացքում Սուրենը կռվել է Հադրութի ամենաթեժ կետում՝ իր վաշտի հրամանատարի հետ, ու զոհվել ինքնաձիգի կրակոցից։

Մոր խոսքերով՝ որդին բացառիկ ունակություններով երեխա է եղել, իրենց թև ու թիկունքը, ու բնավ չեն պատկերացրել, որ մի օր իրենց սիրելի որդին այլևս կարող է չլինել։

Ընկերները պատմում են, որ նա բացառիկ նվիրված ու հոգատար ընկեր է եղել։ Ծանր են տարել ընկերոջ չլինելու փաստը և կարոտով են հիշում նրան։

«Տղերք, նահանջե՛ք, ես կմնամ, կկռվեմ հրամանատարի հետ, դուք իջեք ներքև»-, այսպես է ասել Հադրութի թեժ կետում կռվող Սուրենը։

Ընկերը՝ Վովան, պատմում է, որ Հնդկաստանում և Ֆրանսիական համալսարանում իրար հետ էին սովորում։ «Հադրութում հինգ-վեց հոգով սպասել ենք մի տան մեջ, որ գնանք, օգնենք իրենց, ու մի օր իմանում ենք, որ ոչ թե Սուրենենք են եղել այդ տանը, այլ նրան շփոթել են ուրիշ զինվորի հետ, ու արդեն գնալով մոտեցել է այն համոզումը մեր մեջ, որ Սուրենը զոհվել է ավտոմատի կրակոցից։ Վաշտի հրամանատարն է եղել իր հետ, հինգ-վեց հոգի ու վաշտի հրամանատարը։ Հրամանատարը շրջվելով ասել է՝ նահանջեք, բայց իր ընկերները նահանջել են, ու Սուրենը մնացել է հրամանատարի հետ ու զոհվել»,- ցավով պատմում է նա։

Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին ռազմահայրենասիրական երգեր, այն կազմակերպել էր Սուրեն Եսայանի քրոջ՝ Սոնա Եսայանի ամուսինը՝ Բաբախանյան Հովհաննեսը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել