Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:30 15-01-2022

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա

Սփյուռքը սկսել է անտարբեր լինել ինքն իր նկատմամբ, հուսախաբ` Հայաստանի նկատմամբ, հատկապես, Արցախի պատերազմից հետո։ 2022 թվականը Սփյուռքի տարի հռչակելու առիթով լիբանանահայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։

Արամ Ա-ի խոսքով` 2022-ը Սփյուռքի տարի է հռչակվել, քանի որ սփյուռքի մասին խոսելն այլևս սովորական երևույթ չէ, քանի որ սփյուռքը տագնապի մեջ է։

«Նման տարի հռչակելու համար լուրջ պատճառներ ունեի` սփյուռքը սկսել է տարածվել ու ծավալվել։ Հայության մեծամասնությունը դրսում է ապրում, իսկ սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել։ Երիտասարդությունը սկսել է հեռանալ մեր կյանքից, մեր կառույցներից։ Օտարի ներկայությունը հայի կյանքի մեջ զգալի է դարձել», ասել է Արամ Ա-ն։

Նա հավելել է, որ սփյուռքը վերակազմակերպվելու կարիք ունի։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին հայտնի դարձավ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի։ Այդ մասին հայրապետական հռչակագիրն ընթերցվել է նույն օրն Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված պատարագի ժամանակ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից