Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 23:38 13-01-2022

2021-ին ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Միգրացիոն ծառայություն է դիմել 255 անձ

2021 թվականի ընթացքում ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Միգրացիոն ծառայություն է դիմել 254 օտարերկրացիներ և քաղաքացիություն չունեցող 1 անձ:

Ապաստան հայցող անձանց քաղաքացիության երկրներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ 121 անձ, Իրաքի Հանրապետություն՝ 51, Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ 27, Կուբայի Հանրապետություն՝ 11, Ռուսաստանի Դաշնություն՝ 6, Թուրքիա՝ 5, Վրաստանի Հանրապետություն՝ 5, Մյանմա՝ 4, Հորդանան՝ 4, Լիբանանի Հանրապետություն՝ 3, Չինաստան՝ 3, Ուկրաինա՝ 3, Հնդկաստան՝ 3, Ուզբեկստան՝ 1, Նիգերիա՝ 1, Պակիստան՝ 1, Եգիպտոս՝ 1, Կամերուն՝ 1, Թուրքմենստան՝ 1, Մոլդովա՝ 1, Աֆղանստան՝ 1։

Նրանցից 2021 թվականի ընթացքում ՀՀ-ում փախստական է ճանաչվել և ապաստան է ստացել 85 օտարերկրացի, ընդ որում՝ 1-ը ճանաչվել է փախստական, սակայն չի ստացել ապաստան: Փախստականի կարգավիճակ չի տրամադրվել և ապաստանի տրամադրումը մերժվել է 63 օտարերկրյա քաղաքացու։

ՀՀ-ում ապաստան հայցողին փախստական չճանաչելու և ապաստանի տրամադրումը մերժելու մասին Միգրացիոն ծառայության 27 որոշումներ բողոքարկվել են ՀՀ վարչական դատարան: Բոլոր 27 հայցադիմումների վերաբերյալ ծառայության կողմից ներկայացվել են առարկություններ:

«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում տեղավորվել է 45 ապաստան հայցող օտարերկրացի: Կազմակերպվել է ՀՀ-ում ապաստան հայցող` «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում չտեղավորված 31 օտարերկրացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամական օգնության տրամադրում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու նպատակով:

Ապաստան հայցողների համար ապահովվել է 191 գրավոր և 287 բանավոր թարգմանչական ծառայությունների մատուցում:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի