Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:10 13-01-2022

Մայրը հրաժարվել է երեխայից, իմանալով, որ սերմնահեղուկի դոնորն իրեն խաբել է

Ճապոնիայի բնակչուհին հրաժարվել է իր երեխայից այն բանից հետո, երբ իմացել է, որ սերմնահեղուկի դոնորը խաբել է իրեն, գրում է Daily Mail-ը։ Մինչ բեղմնավորումը տղամարդը նրան ասել էր, որ ինքը ճապոնացի է և բարձրագույն կրթություն ունի։

Ամուսինները, որոնք արդեն մեկ երեխա ունեին, որոշել են եւս մեկ երեխա ունենալ, բայց դոնորից։ Ճապոնուհու ամուսինը ժառանգական հիվանդություն ունի, և ամուսինները չէին ուզում, որ այն փոխանցվի երեխային։

Սակայն հղիության վերջին ամսում նոր փաստեր են ի հայտ եկել։ Պարզվել է, որ դոնորը չինացի է, այլ ոչ թե ճապոնացի, ինչպես նախկինում էր ասել, և բացի այդ, նա բարձրագույն կրթություն չի ունեցել։

Քանի որ արդեն ուշ էր հղիության արհեստական ​​ընդհատման համար, ճապոնուհին երեխային լույս աշխարհ է բերել և լքել նրան․ երեխային տեղափոխել են մանկատուն։ Զույգը դատի է տվել դոնորին՝ նրան մեղադրելով խարդախության մեջ։ Նրանք տղամարդուց պահանջում են իրենց վճարել 2,7 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան