Քանյե Ուեսթի նոր ընկերուհին պատմել է իրենց սիրավեպի մասին
copy image url

Քանյե Ուեսթի նոր ընկերուհին պատմել է իրենց սիրավեպի մասին

Ավելին 3 տարի առաջ - 21:52 12-01-2022

Դերասանուհի Ջուլիա Ֆոքսը Interview ամերիկյան պարբերականին պատմել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ իր հարաբերությունների մասին։ Զույգը ամսագրին նաև համատեղ ֆոտոսեսիայից կադրեր է տրամադրել։

«Ես հանդիպեցի Յեի հետ (անցյալ տարի Քանյեն պաշտոնապես փոխեց իր անունը-խմբ.) Մայամիում Ամանորի գիշերը, և դա կարծես ակնթարթային կապ լիներ»,- պատմել է Ջուլիան։

Նա խոստովանել է, որ իրենք շատ են զվարճացել, և որպեսզի պահպանեն առաջացած «էներգիան», նորաստեղծ զույգը որոշել է թռչել Նյու Յորք՝ նայելու «Ստրուկների խաղը» հայտնի մյուզիքլը։

«Շոուից հետո մենք որոշեցինք ընթրել իմ սիրելի վայրում՝ Carbon-ում: Ռեստորանում Ye-ն ինձ համար ֆոտոսեսիա կազմակերպեց, մինչ մարդիկ ընթրում էին: Բայց դա բոլորին դուր եկավ, և նրանք ոգևորում էին մեզ ամբողջ ընթացքում»։

Բացի այդ, նա կիսվել է Քանյեի «անակնկալի» մանրամասներով.

«Յեն մի ամբողջ հյուրանոցային սենյակ էր պատրաստել՝ լի հագուստով։ Սա յուրաքանչյուր աղջկա երազանքն է։ Դա կարծես «Մոխրոտից» տեսարան լիներ... Ո՞վ է նման անակնկալներ անում երկրորդ ժամադրության ժամանակ։ Կամ որևէ այլ ժամադրության։ Ամեն ինչ այնքան բնական է տեղի ունենում մեր միջև։ Չգիտեմ, ուր է գնում այս ամենը, բայց եթե սա ապագայի նշան է, ինձ այն շատ է դուր գալիս»,- եզրափակել է դերասանուհին։

Ֆոտոշարք