Արտաքին 4 տարի առաջ - 17:19 11-01-2022

COVID-19-ը Բուլղարիան թողել է առանց ղեկավարության

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադաևը, վարչապետ Կիրիլ Պետկովը և մի քանի այլ բարձրաստիճան նախարարներ անցել են ինքնամեկուսացման՝ COVID-19-ով վարակվածի հետ շփվելուց հետո, հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ երկրի ղեկավարությունը միաժամանակ կարանտինի է գնացել խորհրդարանի նախագահ Նիկոլայ Մինչևի հետ հանդիպումից հետո, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նախագահից և վարչապետից բացի, Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահի հետ շփվել են նաև պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, ֆինանսների նախարարության ղեկավարը, փոխարտգործնախարարը և նույնիսկ պետության հիմնական քաղաքական կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ:

Ի դեպ, առայժմ բոլոր այն քաղաքական գործիչները և պաշտոնյաները, ովքեր շփվել են Մինչևի հետ, առողջ են։ Ինչպես սպասվում է, նրանք իրենց պարտականությունները կկատարեն հեռավար՝ մինչև ինքնամեկուսացման շրջանի ավարտը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ