Ավելին 4 տարի առաջ - 20:46 10-01-2022

Շեֆ խոհարար Ռամզին ընթրիք է պատրաստել Պուտինի համար

Բրիտանացի հայտնի խոհարար և հեռուստահաղորդավար Գորդոն Ռամզին պատմել է, թե ինչպես է ընթրիք պատրաստել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Ըստ Ռամզիի՝ Պուտինն «ամենավախեցնող» մարդն էր, ում համար խոհարարը պետք է ընթրիք պատրաստեր, գրում է Mirror-ը։

2000 թվականին Ռամզին Դաունինգ Սթրիթում ընթրիք է պատրաստել Պուտինի և այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի համար։ Խոհարարը խոստովանել է, որ վախից դողում էր։

«Վախից քիչ էր մնում տակս անեի։ Ես մտածում էի. «Պարզապես պատկերացրու, որ դուք կարող ես թունավորել այս երկուսին: Պարզապես պատկերացրու, թե որքան կեղտ կթափվի վրադ, եթե այս երկուսն իրենց վատ զգան»,- կիսվել է Ռամզին՝ Քելլի Քլարկսոնի շոուի ժամանակ։

Պուտինին և Բլեերին այդ օրը մատուցել են լոլիկի կոնսոմե՝ ալբինոս բելուգայի ոսկե խավիարով, տապակած սիբասի ֆիլե՝ երիտասարդ կարտոֆիլի վրա, բրիտանական ավանդական կարկանդակ և այլ համեղ ուտեստներ: Աշխատանքի համար ստացած գումարը Ռամզին ծախսել է բարեգործության վրա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա