Ներքին 4 տարի առաջ - 11:22 10-01-2022

Հայփոստի բաժանմունքը թալանելուց հետո 38-ամյա գողը չի կարողացել փախչել Երևանի գնդի պարեկներից և վնասազերծվել է

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող «006» փոստային բաժանմունք գող է մտել:

Ահազանգը կառավարման կենտրոնից փոխանցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ, ինչից հետո նույն գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ, շրջափակել են շենքի ողջ տարածքը, քանի որ կան մի քանի մուտքեր ու գողը կարող էր դիմել փախուստի:

Պարեկներ Վարդան Միրզոյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հարություն Ադամյանը, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Պարզվել է որ Երևանի բնակիչ, 38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:

Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի