Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:42 09-01-2022

Սյունիքի մարզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար․ վիրավորվել է Իրանի քաղաքացի

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 37-ամյա Ս․ Մոհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։