Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:22 09-01-2022

Հոռոմ գյուղում մարագ է այրվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին։