Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:47 07-01-2022

Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։

Ինչպես տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Գնել Սանոսյանին են ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։