Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:20 29-12-2021

Պաղեստինի նախագահը 2010 թվականից ի վեր առաջին անգամ Իսրայել է ժամանել

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ընդունել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին։ Սա Աբբասի առաջին այցն է Իսրայել վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության հարցերը և 2014 թվականին փակուղի հասած խաղաղ բանակցությունները շարունակելու հնարավորությունը։

«Պաշտպանության նախարարը հայտարարել է իր մտադրության մասին՝ շարունակելու խթանել վստահության ամրապնդման միջոցառումները տնտեսական և քաղաքացիական ոլորտներում՝ համաձայն նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների», - ասվում է Գանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարը լրագրողներին ասել է, որ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «անվտանգության ոլորտում համակարգման խորացման և ահաբեկչության ու բռնության կանխարգելման կարևորության մասին»։

Հանդիպումը տեւել է մոտ 2,5 ժամ։

Գանցի և Աբասի միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսին Ռամալլահում:

Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը դարձել է կառավարության առաջին ղեկավարը, ով պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում