Երևան +22°
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 16:33 29-12-2021

Հայաստանում մշակույթի տարածման հիմնական խոչընդոտը քիչ բնակչությունն է․ Վան Եղիազարյան

Հայկական հին երգերը նորովի մատուցելու տենդենցների, այդ ընթացքում առաջացած խնդիրների, ստեղծագործությունները ՀՀ սահմաններից դուրս հանելու և երգչի ապագա պլանների մասին Oragir.news-ը զրուցել է «Nemra ալտերնատիվ ռոք խմբի» հիմնադիր-անդամ, առաջատար վոկալիստ, կիթառահար և երգահան Վան Եղիազարյանի հետ։

-Վերջերս հայկական երգարվեստում հին երգերը նորովի մատուցելու տենդենց է ձևավորվել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը, արդյո՞ք վախենում են նորը ստեղծել և գնում են արդեն փորձված ճանապարհով։

-Մեր խումբը 2012 թվականին է ձևավորվել ու մեր առաջին ելույթը եղել է ֆեստիվալի շրջանակներում։ Երեք երգ էինք ներկայացնում, որից երկուսը հեղինակային էր՝ անգլերենով, մյուսը ժողովրդական երգ էր։ Մեր նպատակը մեր արմատներին անդրադառնալն է, քանի որ մենք ստեղծագործում ենք անգլերենով, և քանի որ հայ ենք։ Ու երբ գնում ենք արտերկրում նվագելու, մեզ հրավիրում են ֆեստիվալների։ Մեր առաջին հայալեզու տեսահոլովակը եղել է «Նարեն»։ Երկու անգլալեզու ալբոմ թողարկելուց հետո միայն որոշեցինք հայկական երգ ունենալ։

-Նշեք այն խնդիրները, որոնց մինչ օրս բախվել եք, և ինչպիսի՞ խնդիրների կարող են բախվել նորաստեղծ խմբերը։

-Ամենամեծ խնդիրը տարածաշրջանն է։ Մենք այնպիսի տեղում ենք ապրում, որտեղից դուրս գալը կամ, առհասարակ, ցանկացած «պրոդուկտ» դուրս հանելը շատ դժվար է։ Թվում է, թե համացանցի միջոցով տարածվում է ամեն բան, բայց այդպես չէ։ Համացանցն էլ ունի իր սահմանները, այսինքն՝ հայկական երգը ամենից շատ լսվում է մեր տարածաշրջանում ու այդ բազմազանության մեջ շատ դժվար է, որ խումբը դրսում հայտնի դառնա, այն էլ՝ բոլոր որոտներում։ Նույնն այստեղ է, բոլոր ոլորտներում հիմնական խնդիրները ֆինանսական են։ Դժվարությունը, ինչպես նշեցի, բնակչության ցածր ցուցանիշն է։ Այս հարցում միայն Երևանն է ակտիվ, ու մի քիչ էլ Գյումրին է ակտիվացել։ Իսկ նորմալ խումբը պետք է ամբողջ տարին շրջագայի տարբեր քաղաքներով։ Քովիդից առաջ ուրիշ երկրներում էլ էինք համերգներ ունենում, բայց քովիդի ընթացքում՝ միայն Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում։

-Ձեզ մոտ ինչքանո՞վ է ստացվում Ձեր ստեղծագործական արվեստը ՀՀ սահմաններից դուրս հանելը։

-Մենք այն հազվադեպ խմբերից ենք, որոնք, ըստ մեկնաբանությունների, գրեթե հնարավոր բոլոր երկրներից ունեն արձագանքներ, անգամ Եգիպտոսից։ Բայց այդ ամենը պետք է համախմբել, որ վերածենք տուրերի։ Եվ այդ կարգավորումները էլի մեծ պրոդյուսերական աշխատանքներ են պահանջում։ Իսկ ընդհանրապես, այնտեղ է մեր երաժշտությունը տարածվում, որտեղ շատ հայեր կան, ու հայերի միջոցով էլ տարածվում է։ Այնուհետև օտարերկրացիներն էլ սկսում են լսել մեր երաժշտությունը։

-Հե՞շտ է երաժշտասեր հասարակությանը գոհացնելը։ Ի՞նչ պահանջարկ ունի ձեր արվեստը։ Ռոք երաժշտությունն ի՞նչ պահանջարկ ունի ՀՀ-ում։ Ապագայի ի՞նչ պլաններ ունեք։

-Մեզ մոտ ռոք լսում են այնքան, ինչքան ցանկացած երկրում։ Մեր միակ խնդիրն այն է, որ քիչ մարդ է ապրում։ Մեր համերգներին երկու տարեկանից մինչև ութսուն տարեկան մարդիկ են գալիս, ու նույն եռանդով լսում են համերգը։ Մենք այն բախտավոր խմբերից ենք, որոնց շատ են սիրում։ Օրինակ՝ մենք պատրաստվում ենք տեսահոլովահներ թողարկել։ Մոսկվայում նախատեսել ենք մեծ մենահամերգ, որը հուսով եմ՝ կիրականանա, ու քովիդը չի խանգարի։ Մեր ստեղծագործական գործունեությունն այդ երեք ճյուղերից է բաղկացած՝ ձայնագրություն, մենահամերգ ու տեսահոլովակ։ Պատրաստվում ենք այդ նույն գործողություններն անել նաև հաջորդ տարի։ Հուսով եմ հանդիսատեսին դուր կգան մեր նոր երգերը։

Քնարիկ Պետրոսյան

adv_banner

Ամենից շատ դիտված

15:15 Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
13:20 Ջիվանու, Շերամի երգերը իր համար հայկական չե՞ն. Մրոն արձագանքել է Ռուբեն Հախվերդյանին
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
18:00 Կարիճներն իրար են գզռտում․ Արսեն Թորոսյանը Նիկոլի օրինակով ուժայիններին շանտաժ է անում
21:29 Աշխատանք և մամայություն․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
14:40 Դիլիջանում ավտովթարից վիրավորված 2 և 4 տարեկան երեխաներին տեղափոխել են Երևան․ նոր մանրամասներ
10:11 Մոտ 3 օր առաջ Օմոն-ը, ոստիկաններն ու մոտ 30 ախրանիկներ լցվեցին բակը․ Ազատության 12 շենքի բնակիչ
18:30 Դավթաշենում 5-րդ հարկից շանը ցած են շպրտել, կենդանին սատկել է. 8 ձագերը որբ են մնացել. տեսանյութ
23:42 Երևանում պարեկներն իրականացրել են «Սև «յաշիկներ»-ի վարորդները քուլա-քուլա կտուգանվեն» օպերացիան․ shamshyan.com