Ներքին 4 տարի առաջ - 12:11 28-12-2021

2022 թվականը՝ Ձեր տոները շնորհավոր․ Ղուկասյանը՝ որդուն առաջադրված մեղադրանքի մասին

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն առաջադրված մեղադրանքն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, Ղուկասյանի որդին մեղադրվում է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար»։

Ըստ մեղադրանքի Ղուկասյանի որդին ենթադրաբար վիճաբանություն է կազմակերպել, որին խառնվել են նաև իրավապահները, ինչից հետո զանգահարել է ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին և ենթադրաբար սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ:

Oragir.news-ը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ դիրքորոշում ունի որդուն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, սակայն Ղուկասյանը չցանկացավ մեկնաբանել․ «2022 թվականը՝ Ձեր տոները շնորհավոր»,- ասաց Ղուկասյանն ու անջատեց հեռախոսը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան