Ավելին 4 տարի առաջ - 22:48 26-12-2021

Ջուլյա Ռոբերտսի լողազգեստով լուսանկարը երկրպագուներին երկու բանակի է բաժանել

Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերտսը վարդագույն լողազգեստով հայտնվել է լողափում, ինչն էլ համացանցի օգտատերերի շրջանում իրարամերժ մեկնաբանությունների տեղիք է տվել։ Լուսանկարի վրա ուշադրություն է հրավիրել բրիտանական Daily Mail տաբլոիդը։

54-ամյա դերասանուհին հոկտեմբերից գտնվում է Ավստրալիայում, որտեղ նոր ֆիլմում է նկարահանվում։ Ֆիլմում նկարահանվում է նաև Ջորջ Քլունին։ Ջուլիա Ռոբերտսը որոշել է Սուրբ Ծնունդն անցկացնել ընտանիքի հետ Սիդնեյում։

Լուսանկարիչները Ռոբերտսին նկատել են ծովափին,որտեղ նա հանգստանում էր ամուսնու և երեք երեխաների հետ։ Դերասանուհին դուրս է եկել փակ վարդագույն լողազգեստով։

Դերասանուհու երկրպագուները սկսել են հիանալ նրանով մեկնաբանություններում. «Մադոննան թող տեսնի, թե ինչպես է պետք նրբագեղ ծերանալ», «Հիանալի է տեսնել, որ կինը արժանապատվորեն ծերանում է առանց պլաստիկ միջամտությունների»,- գրել են օգտատերերը։

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կիսել այդ ոգևորությունը: Ոմանք նկատել են, որ աստղը շատ է ծերացել, և որ լողազգեստը նրան ընդհանրապես չի սազում։ «Չէր խանգարի, որ հազար կքանիստ աներ», «Ինչու է նա նման տատիկի», - գրել են այլ օգտատերեր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան